Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Համերգ՝ նվիրված Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանին

Համերգ՝ նվիրված Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանին
07.03.2014 | 11:21

Ֆիլհարմոնիկ նվագախումբն այսօր ներկայացնում է հայ ակնառու կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100-ամյա հոբելյանին նվիրված համերգ՝ մասնակցությամբ՝ Ծովինար Հովհաննիսյանի (քանոն), Սիրանուշ Գասպարյանի (սոպրանո), Սարգիս Աղամալյանի (տենոր): Կհնչեն Արամ Սաթունցի, Աշոտ Սաթյանի և Արամ Սաթյանի ստեղծագործություններից։
Ներածական խոսքով հանդես կգա ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանը: Երեկոն կվարի ՀՀ վաստակավոր արտիստ, ասմունքող Սարգիս Նաջարյանը: Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան։

Դիտվել է՝ 1531

Մեկնաբանություններ